Սուշիի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող արտադրամասը
Տեսչական մարմնի ծառայողները սպառողների ահազանգի հետքերով վերահսկողական ստուգումներ են իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում սուշիի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սպառողների ահազանգի հետքերով ստուգում է իրականացվել անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող, Արշակունյաց պողոտայում գտնվող սուշիի արտադրամասում։
Անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող արտադրամասը
«Արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։
Սահմանվել է ժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար։
Անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող արտադրամասը