ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Չեխիայի ԱԳՆ-ն այսօր անցանկալի անձ է հայտարարել բելառուս դիվանագետի, որի ազգանունը չի հաղորդվում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Չեխիայի լրատվական գործակալությունը։
«Դիվանագիտությունը մեզ պաշտպանում է։ Մենք անցանկալի անձ ենք հայտարարել հատուկ ծառայության համար աշխատող բելառուս դիվանագետին։ Մենք չենք հանդուրժի հատուկ ծառայությունների շահերի համար դիվանագիտական քողարկման օգտագործումը», - ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ բելառուս դիվանագետը Չեխիան պետք է լքի 72 ժամվա ընթացքում:
Չեխիայի անվտանգության և տեղեկատվության ծառայությունը (BIS, հակահետախուզություն) իր հերթին այսօր լրագրողներին հայտնել է, որ Ռումինիայի և Հունգարիայի գործընկերների հետ միասին բացահայտել է իբր Եվրոպայում գործող բելառուսական հետախուզական ցանց: Չեխիայի ԱԳՆ-ի կողմից երկրից արտաքսված անձը, BIS-ի տվյալներով, հետախուզության սպա է, որը գործում է դիվանագետի քողի տակ։