Մահվան ելքով վրաերթ Արմավիրում

Շտապօգնությունն ու ոստիկանությունը. Արխիվային լուսանկար
Մեքենան հարվածել է հետիոտնի ու հայտնվել տան բակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Արմավիրի մարզում երեկ երեկոյան 22-ամյա Հայկ Զ.-ն իր վարած «ՎԱԶ 21102» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 79-ամյա Հարություն Ս.-ին։ Հայտնում է shamshyan.com-ը։
Վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել տան հողամասում։
«Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է»,– նշվում է կայքում։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։