ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացի կա կախված»,–գրում է կայքը։
Կայքը գրում է, որ այս պահին պարեկները տարածքը սահմանազատել են և ահազանգով ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարները փորձում են բացել սննդի կետի դուռը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում 2 տղամարդու դի կա կախված, որոնք հարազատ եղբայրներ են։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածների ինքնությունը։