ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կամչատկայի երկրամասի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանին պարգևատրել է Պիրոգովի շքանշանով:
Նույն մրցանակին են արժանացել նաև բժիշկներ Յանա Գվոզդևան, Արտյոմ Երյոմենկոն, Անտոն Կալինինը և Մենգի դադար-Օոլան:
Հիշեցնենք` Մհեր Ադամյանը սոցցանցերի հերոս դարձավ, երբ պարզվեց, որ նա ծնունդ է ընդունել երկրաշարժի ժամանակ։