ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Նիգերիայի հյուսիս-արևելքում ջիհադիստների հարձակման հետևանքով 55 մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AFP գործակալությանը։
«Ջիհադիստները Նիգերիայի հյուսիս-արևելքում առնվազն 55 մարդու են սպանել՝ գրոհելով այն քաղաքը, որտեղ ապրում են ներքին տեղահանվածների համար փակ ճամբարից վերադարձածները», - գործակալությանն ասել է ոչ կառավարական կազմակերպության աշխատակիցը։
Գործակալության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Դարուլ Ջամա քաղաքի վրա գրոհի ժամանակ. այս քաղաքում է տեղակայված Կամերունի հետ երկրի սահմանին գտնվող ռազմաբազան:
Անվտանգության ծառայության աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ զոհվածների թվում 5 զինծառայող է եղել: