Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում. լուսանկարներ

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ նախախաղային մարզում է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։
Կրիշտիանու Ռոնալդու
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին` ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կսպասարկի անգլիական մրցավարական խումբը։
1 / 9

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում

2 / 9

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում

3 / 9

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում

4 / 9

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում

5 / 9

Կրիշտիանու Ռոնալդու

6 / 9

Կրիշտիանու Ռոնալդու

7 / 9

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում

8 / 9

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում

9 / 9

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում

Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար շատ դժվար կլինի. նորանշանակ մարզիչ
Հիշեցնենք` Պորտուգալիայի հավաքականը Հայաստան է ժամանել երեկ։ Երկրպագուները հատկապես Ռոնալդուին տեսնելու և դիմավորելու համար դեռ ժամեր առաջ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում։
Պորտուգալիայի հավաքականը Հայաստան էր եկել նաև 2015 թվականին։ Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղում Պորտուգալիայի հավաքականը 3։2 հաշվով հաղթել էր Հայաստանի ազգային թիմին: Հաշիվը բացել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, հետո 30-ամյա Ռոնալդուն հեթ-տրիկ էր գրանցել, իսկ հանդիպման վերջնամասում հաշիվը կրճատել էր պաշտպան Հրայր Մկոյանը: Պորտուգալացիները 10 տարի առաջ կայացած խաղի վերջնամասն անցկացրել էին 10 ֆուտբոլիստով: