Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ՉԺՀ-ի վճարային գործիքների միավորումը

Այս թեման բարձրացվել է նաև Պուտինի` Չինաստան կատարած այցի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը քննարկում է չինական վճարային համակարգերին ինտեգրվելու հնարավորությունը՝ զբոսաշրջիկների վճարումները դյուրացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ պետք է հասնել նրան, որ զբոսաշրջային ուղևորություններ կատարող քաղաքացիների համար ավելի քիչ դժվարություններ լինեն»,-նշել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ հիմա հնարավոր է օգտագործել «Միր» քարտերը և չինական վճարային գործիքները, սակայն նպատակահարմար է դիտարկել դրանց միավորման տարբերակը, ինչպես նաև միացումը այլ երկրների համակարգերնի: Պուտինն ընդգծել է, որ Չինաստանում ռուսաստանցիների համար նախատեսված հաշվարկային համակարգը կատարելագործման կարիք ունի:
Պուտինն ասել է, թե ինչպիսին կլինեն գազի գները Չինաստանի համար «Սիբիրի ուժը 2» նախագծով
Նախագահը այդ նախաձեռնությունն անվանել է «բարեկամության նշան», որը կնպաստի փոխադարձ ուղևորությունների աճին, բիզնեսի պայմանների բարելավմանը և Ռուսաստանի ու Չինաստանի հետագա մերձեցմանը: Նա նաև հիշեցրել է, որ ֆինանսական հաշվարկների դյուրացման թեման քննարկվել է վերջերս ՉԺՀ կատարած իր այցի ընթացքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում, անցկացվում է 10-րդ Արևելյան տնտեսական համաժողովը, որի գլխավոր թեմայի խորագիրն է «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են համատեղ աշխատել Արկտիկայում