Նախիջևանում 3 մարդ է մահացել ջրամբարի հարթակի փլուզման հետևանքով

Երկուսը մահացել են տեղում, ևս մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Նախիջևանում 3 մարդ է մահացել ջրամբարի հարթակի փլուզման հետևանքով։ Լուրը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դեպքը տեղի է ունեցել Այրինջ գյուղում գտնվող հանգստի կենտրոններից մեկում։
2-ը տեղում են մահացել, 1-ը՝ հիվանդանոցի ճանապարհին։ Շտապօգնության մեքենայի հետևից գնացող հարազատներն էլ վթարի են ենթարկվել ու հոսպիտալացվել։
Վթարի հետևանքով տուժել են 1983 թ.-ին ծնված Հուսեյնով Թուրալ Ալի օղլուն և նրա որդին՝ 2007 թ.-ին ծնված Հուսեյնով Նիջաթ Թուրալ օղլուն:
Վանաձորում 64–ամյա տղամարդ է վրաերթի ենթարկվել. նա տեղում մահացել է