Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել ինքնաթիռի վթարից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ի Լուխովիցիի շրջանում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել, օդաչուն մահացել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
«Լուխովիցիում`Իլյասովո գյուղում, վթարի է ենթարկվել «Ավիատիկա» թեթև շարժիչով ինքնաթիռը, որի մեջ եղել է մեկ օդաչու։ Նա մահացել է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հայտնել է, որ պատճառը օդաչուի սխալն է եղել։
ՌԴ քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել ինքնաթիռի վթարից հետո։
ՌԴ Տամբովի մարզում հեղուկացիր-ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. օդաչուն մահացել է