ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. բախվել են երեք ավտոմեքենաներ, ինչի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 14։00-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes G» մակնիշի, Լոռու մարզի բնակիչներ 51-ամյա Գագիկ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 29-ամյա Էդվարդ Կ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
«Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է Ապարանիի բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վիրավորների ինքնությունը պարզվում է: