ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Գազա քաղաքի շրջանում գտնվող բազմահարկ շենքին, որտեղ, նրա տվյալներով, գտնվում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ստորգետնյա ենթակառուցվածքը: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայությունում հավելել են, որ «արմատականները» շենքի տակ ռազմական ենթակառուցվածք են ստեղծել, որտեղից ծրագրել են հարձակումներ իրականացնել այդ շրջանում գործող իսրայելական զորքերի դեմ: Զինվորականների պնդմամբ՝ այդ ենթակառուցվածքն օգտագործվում է նաև ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ դարանակալումներ և «զինյալների» հետքաշման ուղիներ կազմակերպելու կամար:
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի ուժերը հայտարարել էին, որ առաջիկա օրերին ծրագրում են թիրախավորել Գազա քաղաքում «պաղեստինցի արմատականների» օբյեկտներն ու շինությունները:
Օգոստոսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել էր Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջնական ջախջախման՝ ռազմական հրամանատարության ծրագրերը: Դրանից հետո Իսրայելի բանակը մոտ 60 հազար ծանուցագիր է ուղարկել զորակոչի ենթակա պահեստազորայիններին՝ որպես գործողության նախապատրաստություն: