33–ամյա կինն իր 2 անչափահաս երեխաների հետ ջերմային այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ

Լրատվամիջոցի տեղեկություններով` կնոջ և նրա երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վահագնի գյուղից ջերմային այրվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 33–ամյա կին` իր երկու անչափահաս երեխաների հետ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք այրվածքները ստացել են ժամը 17:30-ի սահմաններում` կենցաղային գազաբալոնի փականի պայթյունի կամ անսարքության հետևանքով։
«Հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի բնակիչներ՝ 33-ամյա Նարինե Ա․-ն, և նրա 12-ամյա աղջիկն ու 2,5-ամյա տղան են։ Երեք քաղաքացիներն էլ հիվանդանոց են տեղափոխվել ջերմային այրվածքներով՝ «1-ին աստիճանի, վերին վերջույթների շրջանում» ախտորոշմամբ»,–գրում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` 33–ամյա կնոջ և նրա 2 անչափահաս երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։
Այրվածքների դեպքերը 30%-ով աճել են․ Այրվածքաբանության ազգային կենտրոնը տվյալներ է հայտնում