«Փյուր լենդ» ՍՊԸ–ն դադարեցնում է իր գործունեությունը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ընկերությունը ներառվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի որոշմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. «Փյուր լենդ» ՍՊԸ–ն դադարեցնում է իր գործունեությունը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նշվում է, որ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի որոշմամբ «Փյուր լենդ» ՍՊԸ–ն ներառվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ արտադրաարդյունաբերական ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ սննդամթերքի փաթեթավորման գործարան կառուցելու համար: Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 10 տարի:
Մեղրին տապալվե՞ց, Գյումրին կհաջողի՞. ազատ տնտեսական գոտիների հին ու նոր պատմությունները
Ընկերությանը 2025 թ. հունվարի 22–ին տրամադրվել է շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական։ Հետագայում պարզվել է, որ ընկերությունը գրեթե ամբողջությամբ չի կատարել իր կողմից սկզբնական հայտարարագրով ստանձնած պարտավորությունները, սահմանված ժամկետում չի վերացրել շեղումները և այդ մասին տեղեկատվություն չի ներկայացրել։