Երևանի Ազատության հրապարակումտեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ցուցադրական վարժանքը՝ նվիրված փրկարարների մասնագիտական օրվան:
Փրկարարները ցուցադրել են Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում պայմանական հրդեհի մարումը, ինչպես նաև «տուժածներին» օգնության ցուցաբերումը:
Ներքին գործերինախարար Արփինե Սարգսյանըփրկարար ծառայության հագեցվածությունը գնահատեց բավարար:
«Եղել են իրավիճակներ, որոնք պահանջում էին մասնագիտական արձագանք, եղել են նաև պահեր, երբ մանրամասներին տեղյակ չենք եղել։ Փաստնայն է, որ փրկարարները պատշաճ կերպով կատարել են իրենց առջև դրված խնդիրները», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում համակարգի ներուժի բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, այս տարի նախատեսվում է ձեռք բերել թվով 26 հրշեջ-փրկարարական մեքենա։