ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության վերագործարկման քաղաքական հիմքը դեռևս ձևավորման փուլում է։ Արևելյան տնտեսական ֆորումում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ նախագահը Անքորիջում գագաթնաժողովի նախօրեին նշել է, որ ռազմավարական հարձակողական զենքի վերահսկողության ոլորտում պայմանավորվածությունները հետագա փուլերի հարց են։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության վերսկսման քաղաքական հիմքը դեռ ձևավորման փուլում է», – ասել է նա։
Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցնում են բանակցությունների հաջորդ փուլի օրը և վայրը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթերի վերսկսումը երկրների միջև փոխգործակցության կարգավորման խորհրդանիշ կլիներ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն արտաքին գործերի նախարարությունների մակարդակով խորհրդակցությունների նոր փուլ են նախապատրաստում։ Օրակարգում «մի շարք հարցեր են» մնում, որոնք դեռևս պետք է քննարկել։