ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՈւԵՖԱ-ն թույլ չի տվել Հայաստանի ազգային հավաքականին աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի նախախաղային մարզումներն անցկացնել Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերեցիայից բացատրել են` UEFA-ի կողմից կա հանձնարարական՝ նախախաղային մարզումն անցկացնել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում:
Այսօր ավելի վաղ ՀՖՖ–ն հայտնել էր, որ մարզադաշտը պատրաստ է ընդունել Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներին, քանի որ մարզադաշտի խոտածածկը վերականգնված է։
Ֆեդերացիայից հայտնում էին, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն «Հանրապետական» մարզադաշտը ներառել էր որակավորման խաղերի բարձր ռիսկային մարզադաշտերի ցանկում։
Հիշեցնենք` օգոստոսի 3–ին Երևանում կայացավ ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն։ Լոպեսի համերգից հետո խոտածածկի վատ վիճակի պատճառով «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում անցկացնելը կասկածի տակ էր դրվել։