Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով. եղանակի տեսություն

Մեղրի. Արխիվային լուսանկար
Որոշ մարզերում և Երևանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին և 6-ին կեսօրից հետո, 4-5- ին և 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում սեպտեմբերի 3-ին և 7-ին երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Շիրակում, Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։