Հաղթանակի 80-ամյակին նվիրված մեծ շքերթ. Պեկինը ցուցադրեց «միջուկային եռյակի» հրթիռները

Շքերթին ներկա էին ավելի քան 26 պետության ղեկավարներ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նստած էր Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի աջ կողմում, ձախ կողմում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն էր: Շքերթին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
Sputnik
Պեկինը ցուցադրել է աշխարհի ամենամեծ բանակի հզորությունը Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի և Համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին: Շքերթին մասնակցել է մոտ 40 000 զինծառայող և գրեթե 500 տեսակ ռազմական տեխնիկա:
Պեկինի Թիենանմեն հրապարակում ելույթ ունենալիս՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հայտարարել է, որ կարևոր է չմոռանալ պատմության դասերը և հարաբերությունները կառուցել հավասարության հիմքի վրա: Նրա խոսքով՝ Չինաստանի ժողովրդի վերածնունդն անկասելի է, աշխարհի երկրներն էլ պետք է վերացնեն պատերազմների արմատական ​​պատճառները և կանխեն պատմական ողբերգությունների կրկնությունը:
Այս տարվա շքերթին նվագում էր ամենամեծ միացյալ ռազմական նվագախումբը, որը բաղկացած է ավելի քան հազար մարդուց: Չինաստանը ցուցադրեց նոր սերնդի այնպիսի զենքեր, ինչպիսիք են տանկերը, տախտակամածային ինքնաթիռներն ու չորրորդ սերնդի կործանիչները, անօդաչու ինտելեկտուալ և հակադրոնային սարքերը, ինչպես նաև առաջադեմ հրթիռները, այդ թվում՝ գերձայնային:
Շքերթի ժամանակ զենքերի նոր տեսակներ ցուցադրվեցին։
1 / 24

Զինվորական շքերթ՝ նվիրված ճապոնացի զավթիչների դեմ Չինաստանի ժողովրդի և Համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին

2 / 24

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական շքերթի ժամանակ անցնում է պատվո պահակախմբի կողքով

3 / 24

ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինը ռազմական շքերթին

4 / 24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը

5 / 24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Չինաստանի ռազմական շքերթին

6 / 24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը

7 / 24

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զինծառայողները Պեկինի Թիենանմեն հրապարակում ռազմական շքերթին

8 / 24

Չինաստանը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և ճապոնական զավթիչներից ազատագրման 80-ամյակը

9 / 24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ռազմական շքերթի ժամանակ

10 / 24

Ռազմական շքերթի օդային հատվածը Թիենանմեն հրապարակում

11 / 24

Հյուրերը դիտում են ռազմական շքերթը

12 / 24

Թիենանմեն հրապարակը ռազմական շքերթի ժամանակ

13 / 24

Ռազմական շքերթի օդային հատվածը Թիենանմեն հրապարակում

14 / 24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ռամզկան շքերթի ժամանակ

15 / 24

Շքերթին մասնակցել է մոտ 40 000 զինծառայող և գրեթե 500 տեսակ ռազմական տեխնիկա

16 / 24

Ռազմական շքերթը Թիենանմեն հրապարակում

17 / 24

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինծառայողները

18 / 24

Չինաստանի մայրաքաղաքի փողոցներով հարյուրավոր միավոր տեխնիկա անցավ

19 / 24

Պեկինն առաջին անգամ ցուցադրեց երկրի միջուկային ռազմավարական եռյակը կազմող հրթիռները

20 / 24

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինծառայողները

21 / 24

Շքերթին ընդհանուր առմամբ մասնակցեցին 45 զորամիավորումներ, այդ թվում առաջին անգամ կիբեռտիրույթի պաշտպանության զորքերը

22 / 24

Շքերթի ժամանակ հիմնական շեշտը դրվել էր սպառազինության նորագույն համակարգերի վրա

23 / 24

Պեկինի երկնքում փուչիկներով ազդարարվեց ռազմական շքերթի ավարտը

24 / 24

Թիենանմեն հրապարակը ռազմական շքերթի ժամանակ