Արևելյան տնտեսական ֆորումը Վլադիվոստոկում. ինչո՞վ այն գրավեց ու զարմացրեց հյուրերին

10-րդ Արևելյան տնտեսական ֆորումը տեղի է ունենում սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ Վլադիվոստոկի Ռուսկի կղզում մեկնարկել է 10-րդ Արևելյան տնտեսական ֆորումը։ Մեկնարկը տրվեց Գեորգիևյան մեծ ժապավենով իրականացրած երթով։ Շարասյունը միավորեց տարբեր ազգությունների և տարիքի մարդկանց, նրանք քայլեցին Մագադանի մարզի տաղավարից մինչև ցուցահանդեսի գլխավոր բեմ։
Ֆորումի հյուրերին գրավեց նաև հրաշալի մեղեդին։ Սակայն հեշտ չէր գտնել արվեստ ստեղծող երաժշտին, խորհրդավոր դաշնամուրը նվագում էր առանց դաշնակահարի։ Ինչպես «Վոստոկ-Մեդիա» պարբերականին ասել է մշակողը, «խորհրդավոր դաշնամուրը» իրական է, այն պահպանել է դասական մեխանիզմները, սակայն դրանք աշխատում են էլեկտրականության և մալուխային կապի օգնությամբ։
Գլխավոր գաղտնիքը և կապող օղակը օպերատորն է, որը մեղեդին գործարկում է նոութբուքի միջոցով։
Իսկ ահա Կամչատկայի Վիտուս Բերինգի անվան պետական ​​համալսարանի թիմը հաղթանակ տարավ Արևելյան տնտեսական ֆորումի սուպերեզրափակիչում՝ աուտիզմով երեխաների սոցիալականացման համար նախատեսված ռոբոտի նախագծով։
Դիման Ռուսաստանում առաջին մարդակերպ ռոբոտն է՝ լիովին ռուսալեզու ինտերֆեյսով, որը ստեղծվել է հատուկ աուտիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների հետ աշխատելու համար։ Ռուսական մշակման արժեքը մոտ 150 հազար ռուբլի է, ինչը մի քանի անգամ ավելի մատչելի է արտասահմանյան անալոգներից։
Դիմա Ռոբոտը
Մեկ այլ առանձնահատկություն էր Ամուրի մարզի տաղավարը, որտեղ հյուրերին դիմավորեց «Կիբեր Գոշա» ռոբոտը։ Նա սեղմում է Վլադիվոստոկի ֆորումի հյուրերի ձեռքը և ողջունում նրանց` «թխի գա»։ Զվարճալի ռոբոտը հրավիրում է Ամուրի մարզի տաղավար՝ պատմելով, թե ինչպես կառուցել ապագան արդեն այսօր։
ՎՏԲ-ն իր տաղավարում հանդես է եկել որպես կենդանիների պաշտպան. մուլտիմեդիոն էկրանին ցուցադրվում են Կարմիր գրքում ներառված ընձառյուծների և թափված մազութից տուժած դելֆինների կադրեր։ Ֆորումում անցկացվում է նաև «Բազեի օր» միջազգային ֆորումը։
Ավելի վաղ ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը ստուգել է Վլադիվոստոկում անցկացվող 10-րդ Արևելյան տնտեսական ֆորումում իրավակարգի պահպանման և անվտանգության ապահովման պատրաստականությունը։
Արևմուտքը ստիպված կլինի առնչվել Ուկրաինայի ճգնաժամի սկզբնա​​պատճառների հետ. Զախարովա
10-րդ Արևելյան տնտեսական ֆորումը տեղի է ունենում սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում։ Ֆորումի գլխավոր թեմայի խորագիրն է «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։