Ուկրաինայում չինացի խաղաղապահների տեղակայման մասին քննարկումներ չեն եղել. Ուշակով

Ուշակովն անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Վլադիմիր Պուտինի բանակցություններում Ուկրաինայում չինական խաղաղապահ զորակազմի հնարավոր տեղակայման թեման չի բարձրացվել:
«Այդ մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել», – ընդգծել է նա ռուսաստանյան Առաջին ալիքին տված մեկնաբանության մեջ՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ուշակովն անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունն այժմ առավելապես կենտրոնացած է ուկրաինական խնդիրների վրա, ուստի դեռևս վաղաժամ է խոսել երկկողմ համագործակցության զարգացման մասին:
ՇՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց ՌԴ–Չինաստան–Հնդկաստան միասնությունը. համաշխարհային մամուլ
Խոսելով Չինաստան կատարած այցի արդյունքները Վլադիմիր Պուտինի կողմից Դոնալդ Թրամփին տեղեկացնելու հնարավորության մասին` նախագահի օգնականը նշել է, որ ԱՄՆ-ի հետ շփումները սահմանափակվում են միայն Ուկրաինայում հակամարտության քննարկմամբ: