ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը դարձել է Կալիֆոռնիայում կայացած շախմատի միջազգային բլից մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկակի հաղթողը Հայաստանի հավաքականի կազմում վաստակել է 8 միավոր 10 հնարավորից և դարձել միանձնյա առաջատար։
Հայաստանցի մեկ այլ շախմատիստ՝ Վարդան Խոջայանը, հաղթել է Հարավային Կալիֆոռնիայի բաց մրցաշարում։
Խոջայանը վաստակել է 5 միավոր 6 հնարավորից և բաժանել 1-2 տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով առաջինը։
Նույն մրցաշարում Սուրեն Պողոսյանը զբաղեցրել է հինգերորդ մրցանակային տեղը։