Պուտինը և Սի Ծինփինը բանակցում են Պեկինում. նրանք խոսել են ՌԴ–ՉԺՀ հարաբերությունների մասին

Պուտինը և Սի Ծինփինի բանակցություններին մասնակցում են նաև պատվիրակությունների անդամները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն օրինակելի է անվանել։
Սի Ծինփին
Ավելի վաղ Պեկինում տեղի է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

«Չին-ռուսական հարաբերությունները հաղթահարել են միջազգային կոնյունկտուրայի փորձությունը և դարձել միջպետական հարաբերությունների, հավերժ բարիդրացիության, բարեկամության, համապարփակ ռազմավարական փոխգործակցության, փոխշահավետ համագործակցության և փոխշահավետության օրինակ», – ընդգծել է քաղաքական գործիչը։

Սի Ծինփինը հիշեցրել է Ռուսաստանի և Չինաստանի ընդհանուր ժառանգության մասին. մայիսի 9-ին և սեպտեմբերի 3-ին երկրները փոխադարձաբար ներկա են լինում Համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին։ «Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ առաջ մղել ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը»,– նշել է նա։
Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակում են։ Նա ընդգծել է, որ դա ամբողջությամբ արտահայտվեց Չինաստանի առաջնորդի` Ռուսաստան կատարած մայիսյան այցի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը համատեղ մասնակցելու ընթացքում։
Վլադիմիր Պուտին
Չինաստան մեկնած ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են կառավարության անդամները և առանցքային գերատեսչությունների ղեկավարները։
Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը բանակցում են Պեկինում
ՌԴ–ին և Թուրքիային կայունություն է պետք Կովկասում. Էրդողանը` Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Հնդկաստանի վարչապետը Չինաստանում