Պետք է հանրությանը համոզել, որ վերադարձն Արցախ հնարավոր է․ Մովսես Հակոբյան

Մովսես Հակոբյանը հանրահավաքին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն իշխանափոխության համատեքստում ընտրություններին այլընտրանք չի տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը իրատեսական է համարում արցախահայության վերադարձը: Արցախցի Մովսես Հակոբյանի կարծիքով, պետք է միայն մարդկանց համոզել, որ այդ գաղափարը կենսունակ է։
Ազատության հրապարակում, որտեղ այս րոպեներին ընթանում է Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքը, լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանն ասաց, որ վերադարձը պատիվ ու արժանապատվություն կբերի:
Հայաստանում իշխանափոխության հնարավորությունների մասին հարցին պատասխանելով` Հակոբյանը նշեց, որ ընտրություններին այլընտրանք չկա։ Խոսելով զարմիկի՝ ԱԽ քարտուղար և վարչապետի հավատարիմ գաղափարակից Արմեն Գրիգորյանի հետ հարաբերությունների մասին՝ գեներալն ասաց, որ նրա հետ չի շփվում։
Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով այնտեղից բռնի տեղահանվել և Հայաստանում ապաստանել է 101 848 մարդ` Արցախի ողջ բնակչությունը։
ՀՀ–Ադրբեջան համաձայնագիրը կյանքի կոչվելու դեպքում Սյունիքը կհայաթափվի. Մովսես Հակոբյան