«Եթե ողջ եմ, արդեն լավ է». Պուտինն ու Ֆիցոն բանակցել են Պեկինում

ՌԴ նախագահը հանդիպման ժամանակ անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բանակցություններ են անցկացրել Պեկինում։
Հանդիպման սկզբում Ֆիցոն Պուտինին հարցրել է. «Ինչպե՞ս եք»։
«Եթե ողջ եմ, արդեն լավ է»,– պատասխանել է ՌԴ նախագահը։
ՌԴ–ին և Թուրքիային կայունություն է պետք Կովկասում. Էրդողանը` Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Պուտինը նշել է, որ Մոսկվան գնահատում է Սլովակիայի անկախ արտաքին քաղաքականությունը և շարունակում է մնալ էներգառեսուրսների հուսալի մատակարարը։
Ինչ վերաբերում է ուկրաինական հակամարտությանը, ապա ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան ստիպված էր պաշտպանել այն մարդկանց, որոնք իրենց ճակատագիրը կապում են ՌԴ–ի հետ, և երկար է հանդուրժել ուկրաինացիների կողմից Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածները, ապա սկսել է լուրջ արձագանքել։
Ֆիցոն ենթադրել է, որ իրեն կքննադատեն Պուտինի հետ հանդիպման համար, բայց հայտարարել է, որ պատրաստ է այդ հանդիպումն օգտագործել Ռուսաստանից Եվրամիությանը ուղերձ փոխանցելու համար։ Նա նաև նշել է, որ Զելենսկու հետ հանդիպմանը (սեպտեմբերի 5-ին) կբարձրացնի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների անթույլատրելիության հարցը։
Պուտինը և Սի Ծինփինը բանակցում են Պեկինում. նրանք խոսել են ՌԴ–ՉԺՀ հարաբերությունների մասին