Երևանի կենտրոնում` Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա հատվածում, «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և 2 այլ մարդատար մեքենաներ։ Նախնական տեղեկություններով` տուժածներ կան։
Այս պահին շտապօգնության մեքենաներ են ժամանում դեպքի վայր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազաբալոնը։
Վնասված ավտոմեքենան
© Sputnik / Asatur Yesayants
Այս կադրում ենթադրաբար «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է։