ԵԱՏՄ–ում կմշակվի կաթի 73 նոր ստանդարտ

Նախագծերի գերակշիռ մասը կնախապատրաստի Ռուսաստանը, Հայաստանին վերապահված է երկու նախագծի մշակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Մինչև 2029 թվականի ավարտը ԵԱՏՄ-ում կմշակվի կաթի և կաթնամթերքի 73 նոր միջպետական ստանդարտ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան այսօրվա նիստում նոր խմբագրությամբ հաստատել է Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին կից ծրագիրը:
Օրական ընդամենը 50 մլ․ ինչո՞ւ Հայաստանում կաթ չեն սիրում
Նոր ստանդարտներից շատերը, ինչպես օրինակ՝ կաթի սպիտակուցի խտանյութերի, մանկական սննդի համար շիճուկի սպիտակուցների արտադրանքի, ոչխարի կաթի և դպրոցականների համար նախատեսված արտադրանքի և այլնի նկատմամբ պահանջները ներդրվում են առաջին անգամ:
Ընդ որում, ստանդարտների 60 նախագծերի նախապատրաստումը վերապահված է Ռուսաստանին, 9 նախագիծ կմշակի Ղազախստանը, 2-ը՝ Հայաստանը։
Բացի այդ, ինչպես հաղորդվում է, Ղազախստանն ու Ղրղզստանն էլ համատեղ կնախապատրաստեն կաթնամթերքի երկու միջպետական ստանդարտների նախագծեր:
Որքան է ԵԱՏՄ–ում աճել գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը 2024թ–ի առաջին կիսամյակում