Բաքվում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող «դատավարության» հերթական նիստը

Այսօրվա նիստում ելույթ են ունեցել «զոհերը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող հերթական «դատավարությունը»։
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այսօրվա նիստում ելույթ են ունեցել այսպես կոչված «զոհերը»։
Վարդանյանի գործով հաջորդ «նիստը» տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։
1 / 4

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում

2 / 4

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում

3 / 4

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում

4 / 4

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: