Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Տամբովի մարզի 38-ամյա բնակչի են ձերբակալել, որը Telegram-ի միջոցով համագործակցել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Տղամարդը նախապես պատրաստված թաքստոցից վերցրել է տեխնիկական սարքավորումների բաղադրիչներ, որոնք նախատեսված էին դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների իրականացման միջոցների հեռակառավարման և ակտիվացման համար», – ասված է հաղորդագրությունում։
Տամբովի մարզի ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 275.1 հոդվածով (գաղտնիության հիմունքներով համագործակցություն օտարերկրյա պետության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ՝ ՌԴ–ի անվտանգության դեմ ուղղված գործողություններին օժանդակելու նպատակով)։ Հոդվածը մինչև ութ տարվա ազատազրկում է նախատեսում։
Քննչական գործողությունները շարունակվում են։