ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն կշարունակի աստիճանաբար բարձրանալ 2-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս աշնան առաջին 5 օրը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մինչև սեպտեմբերի 4-ը ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։