ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հերթական «դատական նիստը»:
Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում
© Photo
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գարիկ Մարտիրոսյանին նշանակել են նոր հանրային պաշտպան, որին նա չի առարկել:
Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում
© Photo
«Դատական նիստի» ընթացքում հարցաքննվել են Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է սեպտեմբերի 4-ին:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում
© Photo
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: