Աֆղանստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդվում է առնվազն 500 զոհի մասին

Երկրում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, հարյուրավոր մարդիկ են մոբիլիզացվել տուժածներին օգնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ Աֆղանստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կա առնվազն 500 զոհ, ավելի քան 1000 տուժած։ Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստաալիքը։
Աֆղանստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շարաֆաթ Զամանը հայտարարել է, որ իշխանությունները լայնածավալ փրկարարական գործողություններ են սկսել, հարյուրավոր մարդիկ մոբիլիզացվել են տուժածներին օգնելու համար:
Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Աֆղանստանին
Իր հերթին Tolo news լրատվական պորտալը, վկայակոչելով տարերային աղետների պատրաստվածության գծով նահանգային վարչության ներկայացուցչին, հայտնում է, որ աղետի հետևանքով ամենից շատ տուժել են Նուրգալ, Ծավկայ, Վատապուր, Մանուգայ և Չապա Դարա հահանգները:
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքից 57 կմ հյուսիս-արևելք, օջախը 35 կմ խորության վրա է: Ավելի ուշ EMSC-ն հայտնեց, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ջալալաբադից 50 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը հասնում է մինչև 10 կիլոմետրի: Միաժամանակ, ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) էպիկենտրոնից մինչև Ջալալաբադ հեռավորությունը գնահատել է 27 կիլոմետր, օջախի խորությունը՝ 8 կիլոմետր, մագնիտուդը՝ 6,0:
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 700-ի