Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թիենծին (Չինաստան) է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Պուտինին Թիենծինի միջազգային օդանավակայանում դիմավորել է պատվո պահակախումբը:
Ռուսաստանի նախագահի այցը կտևի չորս օր` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը:
ՌԴ նախագահը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին և երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա առաջնորդների հետ:
Ծրագրում նշվում է այցելություն Պեկին, որտեղ նախատեսված է եռակողմ հանդիպում Մոնղոլիայի և Չինաստանի առաջնորդների հետ, ինչպես նաև առանձին բանակցություններ Սի Ծինփինի և այլ պետությունների ղեկավարների հետ:
Պուտինը նաև որպես գլխավոր հյուր ներկա կգտնվի Պեկինում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին` նվիրված Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին: