ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 31 – Sputnik. Դիլիջանում երեկ վթարի են ենթարկվել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դուստրը, փեսան ու թոռները։ Տեղեկությունը հայտնում է Armlur–ը։
Հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել էին «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները:
««Toyota Land Cruiser» -ի մեջ եղել են վարորդ Կ.Սեդրակյանը, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը, Ա.Սեդրակյանը, Կ.Սեդրակյանը, Տ.Սեդրակյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Armlur.am-ը տեղեկացավ, որ վերջիններս ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դուստրը, փեսան ու թոռներն են»,– գրում է կայքը։
Հիշեցնենք վթարի հետևանքով 10 վիրավորներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։