Ո՛չ առաջ, ո՛չ հետ. Հայաստանում մինչ օրս ամենախոշոր թմրանյութային գործը փակուղի է մտել

ՀՀ քննչական կոմիտեն չի կարողանում ո՛չ գործը ուղարկել դատարան ո՛չ անձանց քրեական հետապնդումը դադարեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային գործը՝ շուրջ 1 տոննա կոկաինի մաքսանենգությունը, փաստացի կանգնել է փակուղու առջև։ Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն չի կարողանում ո՛չ գործը ուղարկել դատարան, ո՛չ անձանց քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ բավարար ապացույցներ չունի, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու համար հնարավորություն չկա։
Հիշեցնենք` 2024–ի մայիսի 17–ին Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
Մայիսի 30–ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։
1 տոննա կոկաինի գործով վարչական վարույթը կասեցվել է կալանավորին «չհայտնաբերելու» պատճառով