Սպերցյանը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լիդս» տեղափոխվել. ԶԼՄ

Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Անգլիական Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Լիդս» ակումբը դիտարկում է «Կրասնոդարի» 25-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդում է Armenie Football-ը՝ հղում անելով լրագրող Բերեն Քրոսին:
Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի խորհրդանշական հավաքականում
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կրասնոդարը» դեմ չէ խաղացողի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն։ Հաղորդվում է, որ «Լիդսի» հետաքրքրությունն ազդել է ռուսական ակումբի և առաջնությունում հանդես եկող «Սաութհեմփթոնի» միջև բանակցությունների ձգձգման վրա։
Նշվում է, որ Սպերցյանը գրավել է ակումբի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեի հետաքրքրությունը, որը Սպերցյանի հետ կարճ ժամանակ աշխատել է «Կրասնոդարում»:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 10 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել 5 գոլի հեղինակ:
Գոլ և 3 գոլային փոխանցում. Սպերցյանը կրկին աչքի ընկավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում