Տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Հրդեհավտանգ իրավիճակը հանրապետության ամբողջ տարածքում պահպանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նաև մայրաքաղաքում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Առաջիկա 5 օրերին ևս ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։