Քննչական գործողություններ են կատարվում դատավոր Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում

Արգիշտի Ղազարյանն այս տարվա հունվարին հրաժարվել էր վարչական դատարանի նախագահի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իրավապահները քննչական գործողություններ են կատարում վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Արգիշտի Ղազարյանն այս տարվա հունվարին վարչական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել և շարունակում էր գործունեությունը որպես դատավոր։
Նրա նկատմամբ երկու կարգապահական վարույթ էր հարուցվել, որոնցից մեկը դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում կարճվել էր մինչև ԲԴԽ հասնելը։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` քննչական գործողություններ են կատարվում նաև դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։
Փաշինյանը պաշտոնից ազատեց միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին