Պայթյուն է եղել Դաղստանի բենզալցակայաններից մեկում, կա չորս վիրավոր. տեսանյութ

Պայթյունի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Sputnik
Դաղստանի Խասավյուրտի շրջանի Սուլևքենթ գյուղի բենզալցակայաններից մեկում հզոր պայթյուն է եղել։ Կրակը տեսանելի է եղել դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Պայթյուն Բաշկիրիայում. 25 մարդ է հոսպիտալացվել
Պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նրանք ունեն տարբեր աստիճանի այրվածքներ՝ առաջինից մինչև երրորդ աստիճանի։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
SHOT տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի մղման ժամանակ, երբ գրանցվել է բալոնի տարողունակության ճնշման բարձրացում: Պայթյունից հետո այրվել են տարածքի խոտածածկույթն ու մոտակայքում գտնվող գերեզմանատունը։
Դաղստանի դատախազությունը բենզալցակայանում բռնկված հրդեհի դեպքով հետաքննություն է սկսել։ Պայթյունի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Դաղստանում ժայռ է փլուզվել. 53 գյուղ մնացել է առանց ճանապարհային հաղորդակցության