ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էսթեր Այվազյանին։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նշվում է, որ օգոստոսի 27-ին ԿԸՀ–ն ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունը, որ պատգամավոր Արսեն Թորոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատը փոխանցելու որոշում է կայացրել այսօրվա` օգոստոսի 29-ի հերթական նիստում։
Հիշեցնենք` օգոստոսի 20–ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը վայր դրեց պատգամավորական մանդատը։
Օգոստոսի 27–ին Արսեն Թորոսյանը նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։