ՌԴ–ն «էսկալացիոն» է որակել «եվրաեռյակի»` Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման որոշումը

«Եվրաեռյակը» ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը «էսկալացիոն» է համարում «եվրաեռյակի»` հակաիրանական պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Պոլյանսկին։

«Կարծում ենք, որ «եվրաեռյակի» որոշումը չի կարող և չպետք է հանգեցնի որևէ իրավական կամ ընթացակարգային հետևանքների։ Սա ընդամենը էսկալացիոն քայլ է», - ասել է Պոլյանսկին։

Հիշեցնենք` «եվրաեռյակը» ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին: Նամակում նշված է, որ առաջիկա 30 օրվա ընթացքում՝ մինչ պատժամիջոցների ուժի մեջ մտնելը, իրենք պատրաստ են բանակցել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ, որը կարող է կասեցնել այդ գործընթացը:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կպատասխանի այդ որոշմանը, որը զուրկ է օրինական հիմքերից: