ՀՀ դիվանագետներին ցույց են տվել Սյունիքում կառուցվող ճանապարհները

Դիվանագետները ծանոթացել են անցակետի ընդլայնման, երկրորդ կամրջի կառուցման ծրագրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ դիվանագետներին ներկայացվել է Սյունիքի մարզի ճանապարհների կառուցման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Դեսպանաժողովի ընթացքում կազմակերպվել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների այցելություն Սյունիքում նոր կառուցվող մի քանի ենթակառուցվածքներ։
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ դիվանագետներին ներկայացրել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարավային հատվածում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի նոր թունելի և կամուրջների կառուցման ընթացքը»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստան-Իրան սահմանագծին դիվանագետները ծանոթացել են անցակետի ընդլայնման, երկրորդ կամրջի կառուցման ծրագրերին։
1 / 3

Այցելություն Սյունիքում նոր կառուցվող մի քանի ենթակառուցվածքներ

2 / 3

Այցելություն Սյունիքում նոր կառուցվող մի քանի ենթակառուցվածքներ

3 / 3

Այցելություն Սյունիքում նոր կառուցվող մի քանի ենթակառուցվածքներ

Արմեն Գրիգորյանն օգոստոսի 29-ին կմեկնի Իրան
Հիշեցնենք` տարեկան դեսպանահավաքը մեկնարկել է օգոստոսի 24-ին Կապանում։
ՌԴ–ի հետ հարաբերություններ և ՇՀԿ. ի՞նչ է քննարկել Սաֆարյանը դեսպանների հետ