Ողջ հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
«Oգոստոսի 27-31-ին ողջ հանրապետությունում` այդ թվում մայրաքաղաք Երևանում, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում օգոստոսի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Ավազե փոթորիկը կաթվածահար է արել Արիզոնայի Ֆինիքս քաղաքը. տեսանյութ