ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկը։
«Կարմիր մահիկն այսօր ահազանգ է ստացել, որ Շուշ քաղաքից դեպի Ահվազ տանող ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել: Վթարի հետևանքով 16 մարդ վնասվածքներ է ստացել, 2 մարդ մահացել է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ դեպքի վայր է ուղարկվել 6 փրկարարական բրիգադ: