ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Երևանի Մոսկվայի տանը մեկնարկել է «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառումը։
«Կինոյի գիշեր» միջոցառման բացման արարողությունը Մոսկվայի տանը
© Photo : Provided by Vahram Stepanyan
Միջոցառումը կազմակերպվել է ՌԴ մշակույթի և արտաքին գործերի նախարարություների աջակցությամբ, աջակիցներ են նաև «Ռոսկինոն» և Ռուսաստանի կինոյի հիմնադրամը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը և Հայաստանի կինոյի հիմնադրամը:
«Կինոյի շնորհիվ մեր երկկողմփոխգործակցությունը հարստանում է նոր կենդանի իմաստներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ժամանակակից ռուսական ֆիլմերը հանդիսատես գտնում Հայաստանում, ինչպես են երիտասարդ հայ մասնագետները մեկնում ռուսական լավագույն կինոբուհեր սովորելու, իսկ ռուս ռեժիսորներն իրենց ֆիլմերը գալիս են նկարահանելու Հայաստանի էպիկական վայրերում», - նշել է Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը։
Երևանի Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանն ընդգծել է, որ նման միջոցառումները նպաստում են ռուսական արվեստի և ռուսաց լեզվի հանրահռչակմանը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային երկխոսության զարգացմանը:
«Կինոյի գիշեր» միջոցառման բացման արարողությունը Մոսկվայի տանը
© Photo : Provided by Vahram Stepanyan
Երկու օրվա ընթացքում Երևանի Մոսկվայի տան կինոդահլիճում կցուցադրվի չորս ֆիլմ՝ «Զմրուխտե քաղաքի հրաշագործը. Դեղին աղյուսով ճանապարհ», «Մարգարե. Ալեքսանդր Պուշկինի պատմությունը», Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված «Արյան խումբ» ռազմական դրաման, ինչպես նաև 1941 թվականին թողարկված «Կրակ անտառում» ռազմական դրամայի վերականգնված տարբերակը։