Չինաստան-ՌԴ հարաբերությունները կայուն են, հասուն և բովանդակալից. Սի Ծինփին

Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կայուն, հասուն և բովանդակալից են։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ժամանակակից անկայուն և փոփոխվող աշխարհում խոշոր տերությունների միջև ամենակայունն են, հասունը և ռազմավարական առումով ամենաբովանդակալիցը», - Չինաստանի առաջնորդի խոսքերն է մեջբերում երկրի կենտրոնական հեռուստատեսությունը։
Այսօր Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։
Պուտինը և Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է նաև Հարավային Կովկասի թեման