Սիրիայի դրուզները միջազգային հանրությանը կոչ են արել օգնել ինքնավար շրջան ստեղծել

Դրուզների բողոքի ակցիան Սիրիայում. Արխիվային լուսանկար
Դրուզներն ավելի վաղ լայնածավալ ցույցեր էին անցկացրել «Ինքնորոշման իրավունք» կարգախոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա նահանգի դրուզների համայնքը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել իրեն Դամասկոսից անկախ ինքնավար շրջան ստեղծելու և դրա անվտանգությունն ապահովելու հարցում, հաղորդում է սիրիական Syria TV հեռուստաալիքը:
«Կոչ ենք անում բոլոր ազատ երկրներին և ժողովուրդներին կանգնել մեր՝ Սուվեյդայի դրուզների կողքին՝ ինքնավար շրջանի հռչակման և մեր պաշտպանության նպատակով»,-հայտարարել է Սիրիայի դրուզական համայնքի առաջնորդ, շեյխ Հիքմաթ Ալ Հիջրին:
Օգոստոսի 16-ին Սուվեյդայում լայնածավալ ցույցեր են անցկացվել «Ինքնորոշման իրավունք» կարգախոսով։ Օգոստոսի 23-ին Սուվեյդա նահանգում դրուզների ինքնապաշտպանության զինված կազմավորումները հայտարարել են նոր ձևավորված ռազմականացված կառույց, այսպես կոչված «Ազգային պաշտպանություն» մտնելու մասին՝ միասնական հրամանատարության ներքո: Դրուզների «Ազգային պաշտպանության» ստեղծումը տեղի է ունեցել Հիքմաթ Ալ Հիջրիի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել, որ սիրիական զինված խմբավորումների հարձակվել են Էս-Սուվեյդա նահանգի դրուզների (էթնիկ խմբեր, որոնց աջակցում է Իսրայելի կառավարությունը՝ խմբ.) մի շարք բնակավայրերի վրա, ինչի հետևանքով փակվել էր նաև նահանգը Դամասկոսին կապող մայրուղին: Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար զինված ավազակախմբերի հետ կռվի մեջ էին մտել դրուզների ինքնապաշտպանական ջոկատները։
Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված է հասցրել Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի մուտքի դարպասին: Սիրիայի հետ սրման ֆոնին ՑԱԽԱԼ-ը նաև հայտարարել է Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:
Հուլիսի 19-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ Շարաան համաձայնել են հրադադար հաստատել:
Սիրիան մտադիր չէ ցեղասպանություն իրականացնել դրուզների նկատմամբ. վարչապետ