ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի դատարանը 17 օրով կալանավորել է բլոգեր Արսեն Մարգարյանին, որը մեղադրվում է հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեջ։ Այս մասին հայտնում է Մոսկվայի դատախազությունը։
«Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 354.1-րդ հոդվածի 4-րդ մասով (Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցի միջոցով)»,– ասվում է գերատեսչության Telegram-ալիքում։
Ընդգծվում է, որ դատական նիստում նա առարկել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեմ։
Արսեն Մարգարյանը Մոսկվայի դատարանում
© Photo : пресс-служба прокуратуры Москвы
«Մարգարյանը չի ընդունել մեղքը։ Քրեական գործի քննությունը գտնվում է դատախազության վերահսկողության ներքո», – նշել են գերատեսչությունում։
ՔԿ-ում հավելել են, որ շարունակվում են նախաքննական գործողությունները, որոնք ուղղված են ապացուցողական բազայի հավաքագրմանն ու ամրապնդմանը։ Քրեական գործի քննության շրջանակում կստուգվի Մարգարյանի առնչությունը հասարակական անվտանգության և պետական իշխանության դեմ համացանցում կատարված այլ հանցագործություններին։
Արսեն Մարգարյանը Մոսկվայի դատարանում
© Photo : пресс-служба прокуратуры Москвы
Քննության վարկածով՝ Մարգարյանը, տեղյակ լինելով վիդեոհոսթինգային հարթակներից մեկի հայտնիությանը, լայն հանրության համար տեղադրել է տեսագրություն, որը պարունակում է հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորող տեղեկություն։ Նշվում է, որ նրա նկատմամբ ավելի վաղ հետախուզում էր հայտարարվել։
Հիշեցնենք` Մարգարյանը ձերբակալվել է Մոսկվայի մարզի Կուբինկա բնակավայրում։