ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 20 — Sputnik. Ռուսաստանի Կուրսկի մարզի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Բազարովը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է Կուրսկի մարզպետի ԺՊ Ալեքսանդր Խինշտեյնը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ձերբակալվել է Կուրսկի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Վասիլևիչ Բազարովը։ Այժմ քննչական գործողություններ են ընթանում։ Վարույթը նրա նախկին աշխատանքի վայրի հետ է կապված», - ասել է Խինշտեյնը մարզային կառավարության նիստի ժամանակ։
Բազարովը Բելգորոդի մարզի շինարարության գծով նախկին փոխմարզպետն էր։