«Մի՛ ծնվիր գեղեցիկ»-ից մինչև «Հայրիկի դուստրեր». հայ դերասանները ռուսական կինոյում

Խորհրդային կինոն աշխարհին տվեց ծագումով հայ բազմաթիվ ականավոր դերասաններ։ Նրանց ավանդույթները շարունակում են ժամանակակից արվեստագետները, որոնք հաջողությամբ աշխատում են ռուսական կինոարդյունաբերությունում։
Sputnik
Նելլի Ուվարովա
Նելլի Ուվարովա
Դերասանուհին ծնվել է 1980 թվականի մարտի 14-ին Լիտվայի Մաժեյկյայ քաղաքում։ Նրա մայրը հայ է։ Նելլին մանկությունն անցկացրել է Աշխաբադում և Վրաստանում, իսկ պատանեկության տարիներին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։
«Երևան» ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին ասել է. «Մայրս զտարյուն հայ է։ Ես ծնվել եմ Աշխաբադում, մինչև 14 տարեկանը ապրել եմ Վրաստանում, ապա տեղափոխվել Մոսկվա։ Նոր տարվա գիշերը մենք մատուցում ենք բացառապես հայկական և վրացական ուտեստներ։ Իմ սիրած ուտեստները հայկական և վրացական խոհանոցից են»։
Նելլի Ուվարովան ֆիլմերում է նկարահանվում 19 տարեկանից, միաժամանակ խաղում է Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնի բեմում։
2004 թվականին «Ծիածան» միջազգային փառատոնում մրցանակ է ստացել լավագույն դերակատարման համար («Վարքագծի կանոնները ժամանակակից հասարակությունում» մոնոներկայացում), իսկ հետո առաջադրվել է «Ոսկե դիմակ» մրցանակի։
Դերասանուհուն համբավ բերեց «Մի՛ ծնվիր գեղեցիկ» (2005) հայտնի հեռուստասերիալը, որում նա մարմնավորում է Եկատերինա Պուշկարևային։ 2006 թվականին թողարկվեց նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ես մնում եմ», որի ռեժիսորն էր Կարեն Հովհաննիսյանը։
Միքայել Արամյան
Միքայել Արամյան
Միքայել Արամյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 9-ին Երևանում, բայց մանկությունն անցկացրել է Մոսկվայում: Դպրոցն ավարտելուց հետո նա փորձել է ընդունվել մոսկովյան տարբեր թատերական բուհեր և ի վերջո դարձել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի դերասանական բաժնի ուսանող: Հետագայում ընդգրկվել է Մոսկվայի հայկական թատրոնի թատերախմբում (Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ) և հանդես եկել մի շարք բեմադրություններում։
Առաջին անգամ նկարահանվել է առջև 12 տարեկանում «Լրտեսական խաղեր. Ընդհատակյան» ֆիլմում: Մի քանի տարի անց ի հայտ են եկել նոր դերեր, այդ թվում՝ «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» մելոդրամայում և «Հին նոր տուն» (2013) կատակերգությունում, որտեղ նա մարմնավորել է ամուսնական խաբեբայի:
Դերասանն անչափ կարևորում է Գրիգորի Լյուբոմիրովի «Սանդուղք դեպի երկինք» դրաման: Ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին, սակայն համաշխարհային վարձույթ է դուրս եկել միայն 2015 թվականին, իսկ Ռուսաստանում՝ 2016 թվականին։ Սյուժեի հիմքում հարավկորեական սերիալն է, սակայն ռուս սցենարիստները վերամշակել են պատմությունը՝ ավելացնելով գլխավոր հերոսների (մարմնավորում են Միքայել Արամյանը և Վերա Ժիտնիցկայան) մանկության նախապատմությունը:
Իլոնա Մարկարովա
Իլոնա Մարկարովա
Ծնվել է Թբիլիսիում։ Մանկուց երազել է բալետի և երգեցողության մասին, սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից փորձարարական դպրոցում։ 2002 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիան։
Իլոնա Մարկարովան Սերգեյ Կուրյոխինի անվան մրցանակի Գրան պրիի դափնեկիր է (2011)։ Նկարահանվել է «Երկար կյանք», «Բաժանում», «Այսպիսի աշխատանք», «Կայսրության թևեր» և այլ ֆիլմերում ու հեռուստասերիալներում։
Անժելիկա Կաշիրինա (Ասլանյան)
Անժելիկա Կաշիրինա
Անժելիկան ծնվել է 1986 թվականի հունվարի 24-ին Սալավատում (Բաշկորտոստան)՝ բժիշկների ընտանիքում։ Դերասանուհու իսկական ազգանունը Ասլանյան է, բայց բեմի համար նա օգտագործում է մոր ազգանունը։
Անժելիկան հայտնի է «Անժելիկա», «Մայրիկներ» հեռուստասերիալներում և այլ նախագծերում խաղացած դերերի շնորհիվ։ Դեռևս ուսանողական տարիներին հանդես է եկել «Խոստումներ, խոստումներ» մյուզիքլում և «Արտ-Փարթներ XXI» թատերական գործակալության «Բախտավոր Սմիթը» ներկայացման մեջ:
Դերասանուհու կյանքում կարևոր դեր է խաղացել Եգոր Դրուժինինը, որը նրան հրավիրել է «Կյանքը ամենուր է» և «Հրեշտակի տիկնիկը» ներկայացումներին։
Սերգեյ Մելքոնյան
Սերգեյ Մելքոնյանը որդու հետ
Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 31-ին Բաթումում: Հայտնի է դարձել «Հայրիկի դուստրերը» հեռուստասերիալի հերոս Դենիսի դերով:
Դրվագային դեր է ունեցել նաև «Հետք» հեռուստասերիալում։ Այնուհետև ստացել է «Հումանոիդները Կորոլյովում» սիթքոմի գլխավոր դերը: Երկար ժամանակ Սերգեյը խաղացել է միայն դրվագներում, բայց 2010-ականների վերջին Վալենտին Գարկալինի խորհրդով հրավիրվել է «Մեր մեջ ասած: Շարունակություն» հեռուստասերիալ, որում նրա կերպարը վառ և հիշարժան է դարձել: 2019 թվականին դերասանը մարմնավորել է Կոնստանտին Ռիբկինին «Ռայան ամեն ինչ գիտի» հեռուստասերիալում:
Երազում եմ, որ իմ ֆիլմերը ցուցադրվեն իմ երկրում․ Ջաֆար Փանահի